Արժույթի միջազգային հիմնադրամը կոչ է անում տնտեսական աճ ապահովելու նպատակով զարկ տալ բարեփոխումներին։
Համաշխարհային բանկի հետ Տոկիոյում անցկացված համատեղ հանդիպման ընթացքում հրապարակված հռչակագրում ասված է, որ տնտեսական աճը դանդաղում է ռիսկային հարցերի եւ անորոշության հետ կապված խնդիրների պատճառով։
ԱՄՀ-ի պատասխանատու պաշտոնյաներից, Սինգապուրի ֆինանսների նախարար Թարման Շանմուգարաթնամն ասել է,թե իրադրությունն այս տարվա սկզբից բարելավվել է, սակայն դեռեւս կա անկման նոր վտանգ։ Նրա խոսքերով, ԱՄՆ-ի բյուջեում պակասորդի խնդիրը, ինչպես նաեւ այդ խնդիրը լուծելու հարցում անորոշությունը մեծապես են ազդում ամբողջ աշխարհի վրա։
Հանդիպման ժամանակ մեծ էր մտահոգությունը նաեւ Եվրոպայում պարտքերի հարցով բարեփոխումների դանդաղ ընթացքի նկատմամբ։
ԱՄՀ-ի կառավարիչ տնօրեն Քրիստին Լագարդի հայտարարության համաձայն, պարտքերը մարելու հարցում ու ֆինանսական համակարգերը բարելավելու խնդրում գրանցվել է միայն սահմանափակ առաջընթաց։ ՝՝Իսկ վստահությունը չի վերականգնվել՝ գլխավոր հարցերի շուրջ շարունակվող անվստահության պատճառով՛՛, ասված է նրա հայտարարության մեջ։