Մատչելի հղումներ

Հարավային Կորեան կարող է արտադրել մեծ հեռահարությամբ հրթիռներ


Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը եկել են համաձայնության, ըստ որի Սեուլը կարող է եռապատկել իր հրթիռների հեռահարության հնարավորությունները՝ պատրաստ լինելով ծածկել Հյուսիսային Կորեայի տարածքը։ Ինչպես Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկն է ասել, նոր գործարքը թույլ է տալիս Սեուլին բալիստիկ իր հրթիռների հեռահարությունը ներկա 3ՕՕ կիլոմետրից հասցնել 8ՕՕ-ի։ Այսպիսով դրանք, անհրաժեշտության դեպքում, կարող են հարվածել Հյուսիսային Կորեայի յուրաքանչյուր հատված, ինչպես նաեւ հասնել հարեւան այլ երկրներ։

Վաշինգտոնն այս մասին հայտարարությամբ դեռեւս հանդես չի եկել։ Նշված համաձայնությունն ակնկալում է զայրույթի մեծ ալիք Հյուսիսային Կորեայում, որն ըստ տարբեր երկրների կասկածների, շարունակում է ՄԱԿ-ի կողմից արգելված հեռահար հրթիռների արտադրության ծրագիրը։

XS
SM
MD
LG