Մատչելի հղումներ

Մի նոր հարձակում` Քենիայի եկեղեցիներից մեկում


Քենիայի մայրաքաղաք Նաիրոբիի եկեղեցիներից մեկի դեմ իրականացված նռնակային հարձակման արդյունքում իննամյա մի տղա է զոհվել։ Երեք այլ երեխաներ ստացել են մարմնական վնասվածքներ։ Երեխաները մասնակցել են դպրոցի կիրակնօրյա պատարագին, երբ դրսից ինչ որ մեկը նռնակ է նետել եկեղեցու մեջ։

Ոստիկանապետն ասել է, թե հավատացած է, որ հարձակումն իրականացրել են Սոմալիի ալ Շաբաբ զինյալ խմբի համակիրները։
Քենիայի զինված ուժերն ուրբաթ օրն էին Սոմալիում մարտեր սկսել ընդդեմ ալ Շաբաբի՝ զինյալ ջոկատներին ստիպելով նահանջել իրենց գլխավոր հենակետից։

Քենիայի որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել պատասխանատվությունը, երկիր, որտեղ քրիստոնյա ազգաբնակչության դեմ հարձակումներ սկսվեցին, երբ Քենիան անցյալ տարի զորքեր ուղարկեց Սոմալի։
Զինյալներն անցած հուլիս ամսին կրակ էին բացել երկու եկեղեցիներում՝ սպանելով պատարագին մասնակցող 17 հավատացյալների։

Վարչապետ Ռաիլա Օդինգան ասել է, թե նման հարձակումներով փորձ է արվում լարվածություն առաջ բերել երկրի մահմեդականների ու քրիստոնյաների միջեւ։ Նա ասել է նաեւ, թե բռնությունները սերմանում են ոչ թե կրոնական խմբերը, այլ՝ ահաբեկիչները։
XS
SM
MD
LG