Մատչելի հղումներ

Ու՞մ է պատկանում Ռենուարի կտավը


ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքի ոստիկանությունն ու թանգարանի ղեկավարությունը փորձում են բացահայտել թանգարանից 6Օ տարի առաջ գողացված Ռենուարի նկարը երկու տարի առաջ 7 դոլարով գնելու առեղծվածը։

Կինը, որը Ռենուարի ՝՝Սենա գետի ափերը՛՛ կտավը գնել էր Արեւմտյան Վիրջինիա նահանգի շուկաներից մեկում, փորձել է այն վաճառել շաբաթ օրն անցկացված աճուրդներից մեկում։ Սակայն աճուրդը չեղյալ է հայտարարվել։ Կտավը երկու տարի առաջ գնելուց հետո, կինը որոշել է այն փորձաքննության ենթարկել աճուրդի մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով ստանալ 75 հազար դոլար։

Բալթիմորի թանգարանը նկարը գնել էր Մեյերի ընտանիքից 1937 թվականին։ Թանգարանից կտավը հափշտակվել էր 1951 թվականին։

Բացի այն հարցի բացահայտումից, թե ինչ է պատահել Ռենուարի կտավին անցած 6 տասնամյակների ընթացքում, իշխանությունները նաեւ պետք է որոշեն, թե ով է այսօր այդ կտավի իրավական տերը՝ Մեյերի ընտանիքը, Բալթիմորի թանգարանը, ապահովագրական ընկերությունը, որը թանգարանին հափշտակման դիմաց վճարել էր 2 5ՕՕ դոլար, թե կինը, որը կտավը երկու տարի առաջ գնել էր 7 դոլարով։
XS
SM
MD
LG