Մատչելի հղումներ

Լիբիայում պահանջում են զինված խմբավորումների լուծարում


Լիբիայում ցուցարարներն իր հրամանատարական կենտրոնից վտարել են մի ջիհադիստի եւ գրավել Բենգազի քաղաքում գտնվող նրա ռազմական հենակետերը։ Զինված ընդհարման ընթացքում երկու մարդ է սպանվել։

Անսար ալ Շարիահի ռազմական հենակետերի եւ մահմեդական զինված այլ խմբավորումների հրամանատարական կենտրոնների առումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տասնյակ հազարավոր լիբիացիներ Բենգազիում սկսել էին բողոքի ցույցեր՝ պահանջելով զինված ավազակախմբերի զինաթափում։

Մարդիկ այս ընթացքում կրում էին պաստառներ, որոնց վրա անգլերեն եւ արաբերեն գրված էին՝՝Ահաբեկչությունը տեղ չունի նոր Լիբիայում՛՛ եւ ՝՝Լիբիան կորցրեց մի բարեկամ՛՛ կոչերը։

Անսար ալ Շարիահը կապեր է ունեցել այն հարձակման հետ, որի արդյունքում անցյալ շաբաթ սպանվեցին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս Ստիվընսը եւ դեսպանության երեք այլ աշխատակիցներ։

Զինված խմբավորումների դեմ հանդես եկող ցուցարարները նաեւ պահանջում են, որ երկրի անվտանգությունն ապահովելու համար կառավարությունն ամրապնդի ոստիկանությունն ու զինված ուժերը։
Մոամմար Քադաֆիի տապալումից հետո այս երկրում զինված խմբավորումները մինչ օրս ավելի են հզորացել, կուտակելով մեծ թվով զենքեր, այդ թվում ինքնաձիգ հրացաններ, ականանետեր, ռազմական ավտոմեքենաներ ու ծանր հրետանի։

XS
SM
MD
LG