Print
Հարավաֆրիկյան Հանրապետությունում ոստիկանական ուժերն արցունքաբեր գազ եւ ռետինե մահակներ են կիրառել Մարիկանա քաղաքում հավաքված հանքափորների դեմ։ Ոստիկանությունը մինչ այդ իրականացրել էր շուրջկալներ բանվորական հանրակացարաններում՝ այստեղ հայտնաբերելով զենքեր։ Նոր բռնություններ են սկսվել, երբ կառավարությունը հայտարարել է, որ թույլ չի տալու անօրինական հավաքներ եւ արգելել է զենք կրել բանվորներին։
Ոստիկանական ուժերի 5ՕՕ անդամներ շաբաթ օրը հետախուզել են մի շարք հանրակացարաններ։ Բացի մի քանի տեսակի զենքեր առգրավելուց, ոստիկանները ձերբակալել են նաեւ մի քանի աշխատավորների։ Այստեղ հանրակացարաններում է ապրում ավելի քան 6ՕՕՕ բանվոր։ Այս երկրում շարունակվում են աշխատավարձը բարձրացնելու պահանջով սկսված ցույցերը, որոնք արդյունքում առնվազն 44 մարդ է սպանվել։
Հիշեցնենք, որ Լոնմինի հանքում օգոստոս ամսին սկսված ցույցի ու դրանից հետո սկսված բռնությունների արդյունքում 34 ցուցարար էր սպանվել։