Մատչելի հղումներ

Ավարտվեց Ասիախաղաղ-օվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը


Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության 21 երկրների ներկայացուցիչները Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում ավարտեցին երկօրյա քննարկումները։ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերով, գագաթաժողովը հաջողությամբ է ավարտվել։

Մասնակից երկրները համաձայնվել են կրճատել ՝՝կանաչ տեխնոլոգիաների՛՛ ներկրումների վրա դրված հարկերը, քայլեր իրականացնել տնտեսական աճ ապահովելու համար եւ ազատականացնել առեւտուրը՝ հակադարձելու համար Եվրոպայի տնտեսական ճգնաժամին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգել Լավրովի հետ ավելի վաղ ստորագրել էր Անտարկտիդայում գիտական համագործակցությանը զարկ տալու մասին համաձայնագիր։
Քլինթընը կիրակի օրը հորդորել է Ճապոնիային ու Կորեային մեղմել մի քանի կղզիների պատկանելության խնդրի շուրջ առաջ եկած լարվածությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթաժողովի ամբիոնն օգտագործեց Ասիայում եւ Եվրոպայում տրանսպրոտային ենթակառույցներին զարկ տալու իր երկրի նպատակները հրապարակելու համար։


Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության 21 երկրները կազմում են աշխարհի բնակչության 4Օ տոկոսը։ Այս երկրների տնտեսական արտադրանքը կազմում է ամբողջ աշխարհի արտադրանքի 54 տոկոսը։ Այստեղ է իրականացվում համաշխարհային առեւտրի 44 տոկոսը։

XS
SM
MD
LG