Print
Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում անցկացվող հանդիպման նպատակը տարածաշրջանի ու աշխարհի տնտեսական աճին զարկ տալու ծրագրերը ներկայացնելն է։ Ասիա-խաղաղօվկիանոսյան 21 անդամ պետություններում է բնակվում աշխարհի ամբողջ բնակչության 4Օ տոկոսը, այստեղ է արտադրվում ամբողջ արտադրանքի 54, իրականացվում՝ առեւտրի 44 տոկոսը։
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հանդիպման շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացվելիք հանդիպման ընթացքում քննարկելու է Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու մասին երկու կողմերի տեսակետները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Սիրիայի 18 ամիս շարունակվող բռնություններն ավարտին հասցնելու միակ ուղին տեսնում է նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականի մեջ, Ռուսաստանը՝ հանդես գալիս այստեղ ներխուժում իրականացնելու ամեն մի առաջարկի դեմ։
Գագաթաժողովի ընթացքում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը արդեն իսկ ստորագրել են Անտարկտիդայում գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցությունը խորացնելու մասին համաձայնագիր։