Մատչելի հղումներ

Օբաման նշել է Իրաքում ռազմական գործողությունների դադարեցման երկրորդ տարին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նշել է Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների դադարեցման երկրորդ տարին՝ շնորհակալություն հայտնելով այստեղ զոհողությունների գնացած զինվորականներին ու նրանց ընտանիքի անդամներին։

Ամենշաբաթյա իր ուղերձում Օբաման պատմում է ուրբաթ օրը Տեխասի Ֆորթ Բլիսի ռազմական հենակետ կատարած իր այցի մասին, որտեղ նա երախտիքի խոսքեր է ասել Իրաքում ծառայած զինվորականների հասցեին։

Նախագահի խոսքերով, առաջընթաց է գրանցվել նաեւ Աֆղանստանում թալիբների դեմ մղվող պայքարում, չնայած, ասել է նա, ՝՝ավելի դժվար պարտականությունները դեռեւս առջեւում են՛՛։ Նա հայտարարել է, թե ԱՄՆ-ը սկսել է Աֆղանստանից 2Օ14 թվականին զորքերը դուրս բերելու գործընթացը։

Օբաման խոստացել է նաեւ, որ, զինվորականները տուն վերադառնալով, չպետք է կանգնեն աշխատանք որոնելու դժվար կացության առջեւ։ ՝՝Ամերիկան զինվորականներին կպատվի, եթե կարողանա իրականություն դարձնել նրանց երազանքները՛՛, հայտարարել է նա։

XS
SM
MD
LG