Գվինեայի ափերին գերծանրաբեռնված նավակի խորտակման արդյունքում տասնյակ մարդիկ են խեղդվել ծովում։
Շաբաթ օրվա տվյալներով հայտնաբերվել են միայն 8, այդ թվում երկու երեխաների դիակներ։
Հետաքննիչների խոսքերով, նավակի վրա եղել է մոտ 5Օ մարդ, որոնք մայրաքաղաք Կոնակրիից ուղեւրվելիս են եղել դեպի կղզիներից մեկը։
Հին ու շարքից գրեթե դուրս եկած նավակից փրկարարներին հաջողվել է ազատել մի քանի ուղեւորների։ Փրկարարների խոսքերով, սակայն, ողջ մնացած մարդկանց հայտնաբերելու հույսերը մարում են։ Իսկ դա նշանակում է, որ ծովում խեղդվել է մոտավորապես 3Օ մարդ։
Նավակի խորտակման պատճառները դեռեւս ճշտված չեն։