Մատչելի հղումներ

Իսահակ փոթորիկն այսօր հասավ Հայիթի


Իսահակ անվանումը կրող արեւադարձային փոթորիկը շաբաթ օրը հարվածել է Կարիբյան կղզիներից Հայիթիին։

Այս երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից երկու տարի անց էլ հարյուր հազարավոր մարդիկ շարունակում են բնակվել վրանային ճամբարներում եւ ինքնաշեն կառույցներում։

Կա մտավախություն, որ փոթորկին զուգորդված հորդառատ անձրեւների պատճառով կարող են սկսվել հողի սահք եւ ջրհեղեղ։
ԱՄՆ-ի Ծովամրրիկների ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ փոթորիկն այս պահին ժամում 23 կմ արագությամբ շարժվում է դեպի հյուսիսարեւմուտք։ Փոթորկի քամու արագությունն այժմ կազմում է ժամում 98 կմ։ Այն ուղղություն է վերցրել դեպի Կուբա եւ իր ուժգնության գագաթնակետին կհասնի մինչեւ Ֆլորիդային հարվածելը, որտեղ երկուշաբթի օրը սկսվում է ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության համագումարը։

Համագումարի կազմակերպիչներն ուշադրությամբ հետեւում են փոթորկի ընթացքին, որպեսզի անհրաժեշտության դեպքում կատարեն փոփոխություններ 4-օրյա միջոցառման ծրագրերում։

XS
SM
MD
LG