Print
Վենեսուելայից ստացված հաղորդագրությունների համաձայն, երկրի հյուսիսարեւմտյան հատվածում գտնվող նավթամշակման մի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 7 մարդ է զոհվել, 48 այլոք՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Պայթյունն Ամուայի գործարանում տեղի է ունեցել շաբաթ օրն առավոտյան։
Նավթարդյունահանող երկրների կազմակերպության պաշտոնատար անձանց խոսքերով, ենթակառույցը կրել է նշանակալի վնասներ։ Մեծապես վնասվել են մոտակա տները։ Վենեսուելայի Ամուայի նավթամշակման գործարանը Պարագուանայի նավթամշակման գործարանների ցանցի մի մասն է։ Այս ցանցը համարվում է աշխարհի ամենախոշորներից մեկը։