Մատչելի հղումներ

Ամերիկացի լողորդը փորձում է լողալով անցնել Ֆլորիդայի 166 կիլոմետրանոց նեղուցը


ԱՄՆ-ի վետերան լողորդներից Դայանա Նիադը փորձում է պատմության մեջ դառնալ առաջին լողորդը, որը Կուբայից դեպի ԱՄՆ է լողալով անցել առանց շնաձկներից պաշտպանվելու համար հատուկ վանդակների։

Նիադն օվկիանոսն է մտել շաբաթ օրը եւ նախատեսում է 166 կիլոմետրանոց ուղին ալեկոծված ջրերի միջով ավարտել երեքշաբթի օրը, երբ լրանում է իր ծննդյան 63 ամյակը։

Նա այս քայլով փորձում է նաեւ նոր հնարավորություն ստեղծել ԱՄՆ-ի ու Կուբայի միջեւ հարաբերությունները բարելավելու համար։

Նիադն այս նույն ճանապարհը փորձել է անցնել 1978 թվականին, 28 տարեկան հասակում, սակայն շնաձկներից պաշտպանվող վանդակի ուղեկցությամբ։ Սակայն ուժեղ ալիքները ստիպել էին նրան լողն ավարտել 42 ժամ անց։
Ավստրալիացի 49 -ամյա Փենի Փալֆրեյն իր փորձն ավարտել էր 41 ժամ անց։

Անհաջողությամբ էր ավարտվել Կուբայից դեպի ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգ լողալու Նիադի երկրորդ փորձն անցած սեպտեմբերին, երբ բժիշկները պարզել էին, որ նրան խայթել էր թունավոր մի մեդուզա։

XS
SM
MD
LG