Մատչելի հղումներ

Հարավային Կորեայում բողոքում են Հյուսիսի հետ վատ հարաբերությունների դեմ


Հարավային Կորեայում հարյուրավոր ցուցարարներ խաղաղ ցույց են անցկացրել կիրակի օրը՝ բողոքելով Հյուսիսային Կորեայի նկատմամբ Հարավի թշնամական քաղաքականության դեմ։ Ցուցարարներն ասում էին, թե Հարավը պետք է հրաժարվի Հյուսիսի դեմ իր հակամարտ դիրքորոշումից եւ առաջ ընթանա հարաբերությունները ջերմացնելու ուղղությամբ։

Բողոքի ցույցի մասնակիցները նաեւ իրենց զայրույթն էին արտահայտում Ճապոնիայի հետ Հարավի ռազմական դաշինքի կապակցությամբ։ Հիշեցնենք, որ Ճապոնիան վերջերս բողոք արտահայտեց Հարավային Կորեայի նախագահի կողմից երկու երկրների միջեւ վիճահարույց անմարդաբնակ մի քանի կղզիներ այց կատարելու կապակցությամբ։

Պատմությունը հիշեցնում է Հարավային Կորեայի ժողովրդին նաեւ այն օրերը, երբ Ճապոնիան Երկրորդ աշխարհամարտի տարիներին բռնի ու դաժան գաղութատիրություն էր իրականացնում Հարավային Կորեայում եւ ստրկացնում կորեացի կանանց։

XS
SM
MD
LG