Մատչելի հղումներ

Ավելի քան 4Օ զոհ Հնդկաստանի ավտոբուսային աղետի արդյունքում


Մի ավտոբուս է ընկել ձորը Հնդկաստանի հյուսիսային հատվածում, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 4Օ մարդ։ Տեղի իշխանությունները հաղորդում են, թե ավտոբուսը շաբաթ օրը դուրս է եկել ճանապարհից եւ ընկել 76 մետր բարձրությունից։ Մահացությունների թիվն, ըստ պաշտոնատար անձանց, կբարձրանա։

Հնդկաստանը տոկոսային հարաբերությամբ ավտովթարների թվով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, ինչի գլխավոր պատճառներն են մեքենաների գերծանրաբեռնվածությունը, արագությունը, ավտոմեքենաների ու ճանապարհների վատ վիճակը։

XS
SM
MD
LG