Մատչելի հղումներ

Բախումներ թուրք զինվորների ու քուրդ ապստամբների միջեւ


Թուրքիայի իշխանությունները հաղորդում են, թե Իրաքի հետ սահմանի մոտակայքում թուրք զինվորականների եւ քուրդ ապստամբների միջեւ անցած գիշեր տեղի ունեցած բախումների արդյունքում 19 մարդ է սպանվել։ Նրանցից 6-ը թուրք զինվորականներ են, երկուսը՝ ոստիկանության անդամներ, 11-ը՝ քուրդ զինյալներ։ Հաքքարիի գավառում տեղի ունեցած բախումների արդյունքում եւս 15 զինվորականներ ստացել են մարմնական վնասվածքներ։

Բախումները Թուրքիայի բանակի եւ քուրդ ապստամբների միջեւ վերջին մի քանի շաբաթների ընթացքում սաստկացան այն բանից հետո, երբ Թուրքիան քրդական դիրքերի վրա սկսեց ցամաքային եւ օդային գրոհներ։

1984 թվականից ի վեր, երբ քրդական պետություն հիմնելու նպատակով Քրդստանի աշխատավորական կուսակցությունը սկսեց զինված գործողություններ, այստեղ ավելի քան 4Օ հազար թուրք ու քուրդ է սպանվել։


XS
SM
MD
LG