Մատչելի հղումներ

Հարրի Թրումանի թոռը հարգել է ատոմային հարձակման զոհերի հիշատակը

Clifton Truman Daniel (C), a grandson of former U.S. president Harry Truman, who authorized the atomic bombing of Japan during World War II, offers a wreath of flowers at the memorial cenotaph for the people killed by the atomic bomb at the Peace Memorial

1945 թվականին Ճապոնիայի վրա ատոմային ռումբեր կիրառելու արտոնություն տված ԱՄՆ-ի նախկին նախագահ Հարրի Թրումանի թոռն այցելել է Հիրոշիմա եւ լռությամբ հարգանքի տուրք մատուցել միջուկային հարձակման զոհերի հիշատակին։

Քլիֆթոն Թրուման Դանիելը Ճապոնիա է մեկնել Սադակոյի ժառանգություն անվանումը կրող խաղաղության կազմակերպության հրավերով՝ մասնակցելու օգոստոսի 6-ին Հիրոշիմայի, օգոստոսի 9-ին Նագասակիի ռմբակոծությունների 67-րդ տարելիցի արարողություններին։

2ՕՕ հազար զոհերի հիշատակի համար ամեն տարի անցկացվող արարողությունների ժամանակ առաջին անգամն է, որ մասնակցում է Թրումանի հարազատներից որեւէ մեկը։

Հարրի Թրումանը ԱՄՆ-ի 33-րդ նախագահն է դարձել 1945 թվականի ապրիլի 12-ին՝ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի մահից հետո։ Մինչ այդ փոխնախագահի պաշտոնում Թրումանը շատ հազվադեպ է հանդիպել նախագահին ու այդ ընթացքում երբեք չի ստացել մանրամասն տեղեկություններ պատրաստվող ատոմային ռումբի մասին։

XS
SM
MD
LG