Մատչելի հղումներ

Սննդամթերքի առաջին առաքումները դեպի Հյուսիսային Կորեա


Սննդամթերքի համաշխարհային ծրագիրը սկսեց առաջին առաքումները դեպի Հյուսիսային Կորեայի այն հատվածները, որտեղ վերջերս տեղի էին ունեցել ավերիչ ջրհեղեղներ։ Արհավիրքին զոհ է գնացել մոտ 12Օ մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են մաքուր ջրից եւ սննդամթերքից։

ՄԱԿ-ի կողմից այս շաբաթասկզբին այստեղ ուղարկված հետաքննչական խումբը տեղեկացրել էր, որ ջրհեղեղը անասելի մեծ վնասներ է հասցրել եգիպտացորենի, սոյայի ու բրնձի դաշտերին։


Ծրագիրը նախատեսում է այս շրջաններում բնակվող մարդկանց մոտ 14 օր տրամադրել օրական 4ՕՕ գրամ հացահատիկ։

XS
SM
MD
LG