Մատչելի հղումներ

Ինչու են օլիմպիական մարզադաշտերում որոշ տեղեր ազատ


Empty seats
Empty seats

Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հետաքննություն են սկսել՝ պարզելու համար, թե ինչու էին մրցումների առաջին օրը մի քանի մարզադաշտերում մեծ թվով աթոռներ դատարկ։

Հեռուստատեսային թողարկումների ժամանակ պարզ երեւում էր, որ Ուիմբլդոնում, Ջրային կենտրոնում, ֆուտբոլի մարզադաշտում ու եւս մի քանի հանդիպումների ընթացքում նկատելի թվով նստարանների շարքեր պարզապես դատարկ էին, ինչը հարուցել է այն մարզասերների զայրույթը, ովքեր փորձել են գնել տոմսեր, սակայն չեն կարողացել՝ տոմսերը վաճառված լինելու պատճառով։


Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Ջերեմի Հանթն ասել է, թե այդ տեղերը նախատեսված են եղել հովանավորների համար, սակայն նրանց չներկայանալու դեպքում տոմսերը պիտի վաճառվեին մարզասերներին։

XS
SM
MD
LG