ՄԱԿ-ի կողմից աջակցություն վայելով ուժերը Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության արեւելյան շրջաններում մարտեր են մղում ընդդեմ ապստամբ ուժերի։ Հազարավոր մարդիկ են հեռանում սկսված բռնությունների պատճառով, որն ըստ որոշ հիմքերի, աջակցություն է ստանում Ռուանդայից։
Տեղահանված եւ փախուստի դիմած անձինք կենտրոնանում են Գոմա քաղաքում եւ սպասում, թե երբ են կառավարական ուժերը պարտության մատնելու ապստամբներին, որպեսզի իրենք ստանան տուն վերադառնալու հնարավորություն։
Արեւմտյան պետություններն, այդ թվում՝ ԱՄՆ-ը ու Նիդերլանդները, հայտարարում են Ռուանդային օգնությունից զրկելու մտադրությունների մասին։
Ըստ ՄԱԿ-ի, Կոնգոյում ապրիլ ամսից սկսված մարտերի ընթացքում այստեղից հարեւան երկրներ է գաղթել ավելի քան 2ՕՕ հազար մարդ։
Մարտեր՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում
