Մատչելի հղումներ

Տապալվեց զենքի առեւտուրը կարգավորելու պայմանագիրը


arms
arms

Տապալվեցին բազմամիլիարդ դոլարների հասնող զենքի համաշխարհային առեւտուրը կարգավորելու ուղղությամբ միջազգային առաջին պայմանագիրը կազմելու ՄԱԿ-ի նախաձեռնած բանակցությունները։

Մի շարք դիվանագետներ եւ այս պայմանագիրը ստորագրելու կողմնակից պաշտոնյաներ, մեկ ամիս տեւած բանակցությունները բուն նպատակից շեղելու մեջ մեղադրեցին ԱՄՆ-ին այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ուրբաթ օրը հայտարարեց, թե պայմանագիրն ուսումնասրիելու համար հավելյալ ժամանակ է պահանջում։ ԱՄՆ-ի այս հայտարարությունից հետո էր, որ Ռուսաստանն ու Չինաստանը հանդես եկան նմանատիպ հայտարարություններով։


ՄԱԿ-ի կողմից ներկայացված պայմանագիրն, ընդունվելու դեպքում, բոլոր երկրներին պարտավորեցնում է ընդունել ոչ միջուկային զենքերի փոխադրումները վերահսկելու մասին օրենքներ եւ վերահսկել զենքերի առեւտրով զբաղվող ընկերությունների գործունեությունը։ Պայմանագիրը ստորագրելու դեպքում երկրները չեն կարող զենք արտահանել այն պետություններ, որոնց նկատմամբ հաստատված է զենքերի բեռնարգելք, եւ այն երկրներ, որոնք մեղադրվում են ցեղասպանություններ ու մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու մեջ։




XS
SM
MD
LG