Մատչելի հղումներ

Ոսկե մեդալներ՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերում


Լոնդոնի Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացումից մեկ օր անց արդեն սկսվել են մեդալների հանձնման արարողություններ։

Առաջին ոսկե մեդալն այս խաղերում շահել է Չինաստանի մարզիկ Յի Սիլինգը՝ կանանց հրաձգության մրցույթում։
Տասնյակ այլ մեդալներ են սպասվում շաբաթ օրը՝ հիմնականում լողորդների համար։ Ամենալարված մրցակցությունը սպասվում է լողորդներ Մայքլ Ֆելփսի եւ Ռայըն Լոքթիի միջեւ։

Ամենաուշագրավն ի հարկե ձախ աչքի միայն 1Օ եւ աջ աչքի միայն 2Օ տոկոսի տեսողությամբ նետահարի սահմանած նոր ռեկորդն է։ Հարավկորեացի Իմ Դոնգ-հյունը դարձավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի առաջին ռեկորդակիրը։

Շատերն են ուշադրությամբ հետեւելու լողորդ Ֆելփսին, որը հավակնում է շահել ամենամեծ թվով օլիմպիական մեդալներ, հարավաֆրիկացի վազորդ Օսկար Փիստորիուսին, որը զրկված է երկու ոտքերից եւ ֆրանսիացի 4Օ ամյա սուսերամարտիկ Լաուրա Ֆլեսել Կոլովիչին, որն արդեն հինգերորդ անգամ է մասնակցում օլիմպիական խաղերին։








XS
SM
MD
LG