ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի ոստիականական այն ուժերը, որոնք հետախուզում էին Դենվեր քաղաքի կինոթատրոններից մեկում 12 անձանց սպանած կասկածյալի բնակարանը, հայտարարել են, որ վնասազերծել են բնակարանում գտնվող բոլոր պայթուցիկները։
Ոստիկանության ավագ պաշտոնյաներից մեկի խոսքերով, բնակարանում առկա պայթուցիկները նախապատրաստված են եղել առաջին մարդու կողմից այստեղ մուտք գործելու պահին պայթելու համար։ Ամենանայն հավանականությամբ մարդասպանն այդ պայթյունը նախապատրաստել էր ոստիկանների համար։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ գործակալ Ջեյմս Յաքոնն ասել է, թե կասկածյալի ծուղակ-բնակարանի հետախուզությունն իրականացվել է ռոբոտի միջոցով, որը պայթուցիկների մասին ոստիկաններին է հաղորդել կարեւոր տեղեկություններ։
Հիշեցնենք, որ 24-ամյա Ջեյմս Հոլմսն ուրբաթ օրը մուտք էր գործել Դենվերի կինոթատրոն եւ արձակված խառը կրակի արդյունքում սպանել 12 հանդիսատեսի։
Ծանր զինված Հոլմսին անմիջապես ձերբակալել էին կինոթատրոնի շենքի մոտ։
Սպիտակ տունը հաղորդել է, որ նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը մեկնելու է Կոլորադո՝ հանդիպելու զոհերի ընտանիքների անդամների եւ տեղի պաշտոնատար անձանց հետ։