Մատչելի հղումներ

Չինաստանում անձրեւները դարձել են 2Օ զոհի պատճառ


Չինաստանում անցած 6Օ տարիների ընթացքում գրանցված ամենահորդառատ անձրեւներին զոհ է գնացել առնվազն 2Օ մարդ։
Մայրաքաղաք Պեկինից կիրակի օրը տարհանվել է 14 հազար մարդ։ Ջրերով ողողված փողոցները դարձել են խճողումների պատճառ։ Ամպրոպն ու կայծակները ստիպել են չեղյալ հայտարարել ավելի քան 4ՕՕ թռիչք։
Պեկինում շուռ են եկել մեծ թվով ծառեր։

Չինաստանում ամռան այս սեզոնին ջրհեղեղները սովորական երեւույթ են, սակայն հիմնականում չոր կլիմա ունեցող մայրաքաղաքում նման անձրեւներն ընդհանրապես անսովոր են։ Միայն շաբաթ օրն այստեղ տեղացել է 46Օ մմ անձրեւ՝ նոր ռեկորդ սահմանելով 1951 թվականից ի վեր։


Երկրի մի շարք հատվածներում ուժեղ անձրեւները կիրակի օրը շարունակվում էին։

XS
SM
MD
LG