Ճապոնիան հաջողույթյամբ արձակեց H-2B հրթիռը, որն իր հետ դեպի Տիեզերական միջազգային կայան տարավ բեռներով լցված տիեզերանավ։
Հրթիռն արձակվել է երկրի հարավային հատվածում գտնվող Տանեգաշիմայի տիեզերական կենտրոնից՝ իր հետ տանելով սննդամթերք, հագուստներ եւ տիեզերքում փորձարկումնեն կատարելու համար անհրաժեշտ սարքավորումներ ու գործիքներ։
Բեռը Տիեզերական կայան կհասնի հուլիսի 27-ին։
Տիեզերական միջազգային կայանում այս պահին գտնվող տիեզերագնացներից մեկը ճապոնացի աստղագնաց Ահիհիկո Հոշիդեն է։
Ճապոնիան տիեզերք արձակեց H-2B հրթիռը
