Մատչելի հղումներ

Երեք տիեզերագնացներ մեկնեցին տիեզերք


Դեպի Տիեզերական միջազգային կայան ուղղություն վերցրեց ռուսական մի տիեզերանավ՝ իր հետ տիեզերք տանելով երեք տիեզերագնացների։

Սոյուզ տիեզերանավը թռիչքն իրականացրեց Ղազախստանի Բայկոնուրի թռիչքուղուց, իր հետ տանելով ամերիկացի Սանիթա Ուիլյամսին, ռուս Յուրի Մալենչենկոյին եւ ճապոնացի Ախիտո Հոշիդին։

Տիեզերանավը կայանին է կցվելու երեքշաբթի օրը։
Ինչպես ՆԱՍԱ-ն է տեղեկացնում, նրանք աշխատանքները կշարունակեն տիեզերակայանում արդեն իսկ գտնվող երեք մյուս տիեզերագնացների հետ, ովքեր երկիր են վերադառանալու սեպետեմբերի կեսերին։

Վերջին երեք տիեզերագնացների հետդարձը նախատեսված է նոյեմբերի 17-ին։






XS
SM
MD
LG