Մատչելի հղումներ

Սիրիան հերքում է ծանր զենք կիրառելու մասին մեղադրանքները


Սիրիայի իշխանությունները հերքում են այն լուրերը, ըստ որոնց կառավարական ուժերը ծանր հրետանի եւ ռազմաօդանավեր են կիրառել Թրմեսեհ գյուղի վրա իրականացված ռազմական գործողության ժամանակ։

Երկրի արտգործանախարարության խոսնակն ասել է, թե այս գյուղի դեմ գործողություններն ուղղված են եղել զինյալ խմբերի դեմ, եւ որ սպանված բոլոր 39 անձինք եղել են զինյալներ։

Իսկ ահա Թրեմսեհում ՄԱԿ-ի խոսնակ Սուասան Ղոշեհի խոսքերով, հարձակումներն ուղղված են եղել ընդդեմ ակտիվիստների ու բանակի շարքերը լքած անձանց տների
Ըստ ՄԱԿ-ի, հինգշաբթի օրն իրականացված գրոհի ժամանակ այստեղ ավելի քան 15Օ մարդ է զոհվել։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը զանգահարել է Չինաստանի արտգործանախարարին, ու հորդորել նրան, Սիրիայում իր ազդեցության լծակներն օգտագործելով, հասնել նրան, որ այստեղ դադարեն բռնությունները։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ Սիրիայում շաբաթ օրը տեղի ունեցած բռնությունների ընթացքում եւս 34 մարդ է սպանվել։


XS
SM
MD
LG