Մատչելի հղումներ

Վախճանվել է ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնի 36-ամյա որդին


Ուրբաթ օրը վախճանվել է ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնի 36-ամյա որդին՝ Սեյջ Ստալոնը։

Նրա անշնչացած մարմինը Լոս Անջելեսում գտնվող նրանց տանը հայտնաբերել են տան աշխատակիցներից մեկն ու մի ազգական։

Տեղ հասած ոստիկանությունը հայտարարել է, թե մահվան պատճառները դեռեւս պարզված չեն։ Նրա մոտ չի հայտնաբերվել ինքնասպանության մասին որեւէ գրություն։ Այժմ ուսումնասիրվում են բժշկի դեղատոմսերով գնված դեղամիջոցները։

Եկող մի քանի օրերի ընթացքում կանցկացվի դատաբժշկական հետաքննություն, ինչի պատասխանը կհրապարակվի միայն մի քանի շաբաթ անց։ Սեյջ Ստալոնի 15 տարիների դատապաշտպանը տեղեկացրել է, որ Սեյջի ընկերներն ու ծանոթները վերջին ժամանակներս անհանգստանում էին նրանից երկար ժամանակով լուր չունենալու հանգամանքով։

Որդու մահից մեկ օր առաջ Սիլվեստեր Ստալոնը, Արնոլդ Շվարցենեգերի հետ միասին, մասնակցել է մի հանդեսի՝ իր նոր ֆիլմը գովազդելու նպատակով։

Սեյջը Սիլվեստեր Ստալոնի ամենաավագ զավակն էր, որն իր հոտ հետ միասին նկարահանվել էր երկու՝ 199Օ-ականների Rocky V եւ 96 թվականին նկարահանված Daylight ֆիլմերում։

XS
SM
MD
LG