Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության մեջ Բարնի Ֆրենքը դարձավ նույն սեռի հետ ամուսնական զույգ կազմած Կոնգրեսի առաջին անդամը։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատնի անդամ Ֆրենքի եւ նրա վաղեմի ընկեր Ջիմ Ռիիդիի համասեռ ամուսնությունը շաբաթ օրը գրանցեց Մասաչուսեթս նահանգի կառավարիչ Դեյվալ Փաթրիքը։ Արարողությանը ներկա էր մոտ 3ՕՕ մարդ։
Բացահայտ համասեռական քաղաքական գործիչ, դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրենքը, որը կոնգրեսականի աթոռն է զբաղեցնում 1981 թվականից ի վեր, շուտով հրաժեշտ է տալու իր պաշտոնին։
Նրա 42-ամյա զուգընկերը երեսուն տարով նրանից երիտասարդ է։