Մատչելի հղումներ

Ընտրությունները Լիբիայում՝ ժողովրդավարության կարեւոր քայլ


Libyans hold up their ink-marked fingers that shows they have voted as they celebrate in Martyrs' Square in Tripoli, Libya, Saturday, July 7, 2012.
Libyans hold up their ink-marked fingers that shows they have voted as they celebrate in Martyrs' Square in Tripoli, Libya, Saturday, July 7, 2012.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունել է ու գովեստի խոսքեր ասել Լիբիայում անցած մի քանի տասնամյակների ընթացքում անցկացված առաջին ազատ ընտրությունների կապակցությամբ՝ այն անվանելով դեպի ժողովրդավարություն իրականացված եւս մեկ քայլ։

Պետքարտուղար Հիլարի Քլինթընը, հանդես գալով Տոկիոյում, որտեղ գտնվում է պաշտոնական այցով, նույնպես շնորհավորել է լիբիացիներին։ ՝՝Ինքնակալական իշխանության ավելի քան 4 տասնամյակներից հետո մարդիկ Լիբիայում սկսում են ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան, եւ այսուհետ մարդիկ են այստեղ կայացնելու որոշումներ, այլ ոչ թե՝ բռնակալները՛՛, ասել է Քլինթընը։

Լիբիայի Ընտրական հանձնաժողովի տվյալներով, շաբաթ օրն անցկացված ընտրությունների մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 6Օ տոկոսը։

Արդյունքները հրապարակվելու են եկող շաբաթվա վերջին։
2ՕՕ տեղանոց Ազգային ժողովի պատգամավորներին ընտրելու համար նախապես գրանցվել էր մոտ 3 միլիոն մարդ։

Խորհրդարանի առաջնային նպատակը պիտի լինի սահմանադրության ընդունումը, որից մեկ տարի անց հրավիրվելու են խորհրդրանական համընդհանուր նոր ընտրություններ։

XS
SM
MD
LG