Մատչելի հղումներ

Ռուսաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասավ 15Օ-ի


Ռուսաստանի Կրասնոդարի մարզում ջրհեղեղի պատճառով զոհերի թիվը հասել է 15Օ-ի։

Տեղի պաշտոնատար անձինք այստեղ ժամանած երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին հավաստիացրել են, որ, հակառակ տեղի բնակչության պնդումներին, ջրհեղեղը մոտակայքում գտնվող ջրամբարի խնդիրների հետ որեւէ կապ չունի։

Կրիմսկ քաղաքի բնակչությունը բողոքում է, որ իշխանություններն իրենց նախապես տեղյակ չեն պահել կեսգիշերին սպասվող վտանգի մասին, որը ողողել է տները, շուռ տվել ավտոմեքենաներ, քանդել անցումներ ու մայթեր ու դարձել մեծաթիվ մարդկանց մահվան պատճառ։ Բնակիչները բողոքում են նաեւ, որ իրենց չեն հատկացվել առաջին օգնության պարագաներ ու ցույց չի տրվել որեւէ օժանդակություն։

Դիակներից 139-ը հայտնաբերվել են Կրիմսկ, 9-ը՝ Գելենջիկ քաղաքներում։

XS
SM
MD
LG