Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին, որի հետ անցկացված բանակցություններից հետո հանդես է եկել մամուլի հայտարարությունով՝ նշելով, որ Եվրոպական խորհրդի նախագահ վան Ռոմպոյի հետ անցկացվել է անկեղծ և օգտակար քննարկում երկկողմ և տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ և երկուստեք առկա է լիակատար փոխըմբռնում օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ:
Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սարգսյանը նշել է, որ Հայաստանը վճռական է իրականացնելու լայնածավալ բարեփոխումներ՝ ուղղված երկրի հետագա ժողովրդավարացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի էական բարելավմանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը:
«Այդ գործընթացում՝ ի դեմս Եվրոպական միության, մենք տեսնում ենք վստահելի գործընկերոջ և աջակցողի: Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք մեր բարեփոխումներին Եվրոպական Միության աջակցության վերաբերյալ», - ասել է նախագահ Սարգսյանը:
Հայաստանի նախագահն ասել է նաև, որ Հերման վան Ռոմպոյի հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները, և քննարկումների ընթացքում ևս մեկ անգամ վերահաստատվեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում` ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա:
«Ուժի կիրառման սպառնալիքները և զինված սադրանքները նույնչափ անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար, որքան ազգատյաց հայտարարությունները, անհանդուրժողականությունը, պատմության վերախմբագրման փորձերը: Մենք ողջունում ենք Եվրոպական միության պատրաստակամությունը վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու հարցում», - ասել է Հայաստանի նախագահը:
Ըստ Սարգսյանի, Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքների վերաբերյալ «ԵՄ-ի մեր գործընկերների և մեր գնահատականները համընկնում են»
«Սրանք լավագույն ընտրություններն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ, բայց դեռևս շատ անելիքներ կան ընտրական գործընթացի հետագա բարելավման ուղղությամբ: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը նոր առաջընթաց գրանցելու 2013 թվականի նախագահական ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցում», - ասել է Սարգսյանը:
«Հաջողությամբ են ընթանում Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունները մի շարք ուղղություններով: Մասնավորապես, մենք նախատեսում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները և սեղմ ժամկետներում ավարտել նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունները: Ընթանում են մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի բանակցությունները: Մեր ցանկությունն է, որ դրանք հնարավորինս արագ ավարտվեն` լայն հնարավորություններ ստեղծելով մեր երիտասարդների, արվեստագետների, գիտնականների, մարդկանց միջև շփումներն ընդարձակելու համար», - իր խոսքում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: