Մատչելի հղումներ

Կսկվի՞ արդյոք պատերազմ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ


Հանդիպում Ջոն Հոփքինզի միջազգային հետազոտությունների կենտրոնում
Հանդիպում Ջոն Հոփքինզի միջազգային հետազոտությունների կենտրոնում
Ջոն Հոփքինզի անվան միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնում վերջերս անցկացվեցին քննարկումներ ՝՝Հարավային Կովկասում հակամարտության կասեցումը, արդյո՞ք Ռուսաստանը գործընկեր է, թե՝ խանգարիչ հանգամանք՛՛ խորագրով։

Գլխավոր բանախոսների՝ Հայաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպաններ Ջոն Էվանսի եւ Ռիչարդ Քաուզլարիչի միջեւ քննարկումները եկան հետեւյալ եզրահանգման, որ ԱՄՆ-ը պիտի ընդունի Հարավային Կովկասում Ռուսաստանի դերը եւ չպիտի սուր գործողությունների դիմի, որոնք կգրգռեին Մոսկվային։

՝՝Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան եղած տարիներին բոլոր հարցերում շատ արագ համաձայնության էինք գալիս Ռուսաստանի դեսպանի հետ, քանի որ մեր նպատակները Հայաստանում համընկնում էին՛՛, - ասաց Ջոն Էվանսը։ ՝՝Վրաստանի պարագայում իրադրությունը լիովին տարբեր է հատկապես 2ՕՕ8 թվականի պատերազմից հետո։ Ռուսաստանը շարունակում է մնալ կարեւոր գործոն շատ ու շատ բնագավառներում, ու չնայած ԱՄՆ-ը չի կարող բոլոր հանգամանքներում դառնալ Ռուսաստանի լիակատար գործընկերը, այն պետք է օգուտներ քաղի այս տարածաշրջանում Ռուսաստնի գիտելիքներից ու հաշվի առնի նրա շահերը։ Ռուսաստանն այս առումով ոչ թե խանգարիչ հանգամանք է, այլ մրցակից՛՛, - ասաց Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը։

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Քաուզլարիչի համաձայն, Ռուսաստանը բացարձակապես չունի Լեռնային Ղարաբաղում իրադրությունը հակամարտությունից ավելի խորացնելու որեւէ շահ։ ՝՝Այս երկիրն, ավելի քան որեւէ արտաքին ուժ աշխարհում, ունի Հայաստանի ու Ադրբեջանի վրա ներգործելու ամենամեծ կարողությունները, հատկապես, երբ հարցը հասնում է պատերազմին՛՛, ասաց նա։

Նախկին երկու դեսպաններն էլ գտնում են, որ բանակցություններում կողմերը պիտի փոխեն իրենց խոսքի երանգը ու պիտի լիովին հրաժարվեն պատերազմում 1ՕՕ տոկոսանոց հաղթանակ տանելու մտքից, այլապես ամբողջ տարածաշրջանը կներքաշվի ավելի կործանիչ մի պատերազմի մեջ։
Միեւնույն ժամանակ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են խույս տալ պատերազմից, պետք է մտնեն իրական երկխոսոիւթան մեջ, իրենց ժողովուրդներին նախապատրաստեն խաղաղության համար անհրաժեշտ պայմաններին ու տանեն երկրները ժողովրդավարության ուղով։ Մեծ ուժերը կարող են ճնշումներ բանեցնել կողմերի վրա, նրանց տանել բանակցությունների, սակայն երկու կողմերն են, որ պիտի բանակցեն։ Իսկ ոչ կողմերը ոչ էլ նրանց ժողովուրդներն այսօր դեռեւս պատրաստ չեն խաղաղույթան համաձայնությանը, ասացին բանախոսները։

՝՝Մյուս կողմից, չի կարելի անտեսել պատմությունը՛՛, - ասաց Ջոն Էվանսը՝ նշելով Հայոց ցեղասպանության հարցը, որի մասին, նրա խոսքերով, լավ գիտեն տարածաշրջանում։ ՝՝Սակայն, երբ երկու շաբաթ առաջ ես մի հպանցիկ խոսքով ակնարկեցի Ցեղասպանության հարցը, հայտնվեցի ոմանց կողմից ուժեղ հարձակման թիրախում։ Մարդիկ պետք է կարողանան հաշվի նստել պատմության հետ, եթե ուզում են լուծել հարցեր՛՛,- ասաց նա։

՝՝Նոր պատերազմը շատ ավելի կործանիչ կլինի քան 9Օականներինն էր։ Աստված չանի, որ պատերազմ սկսվի Իրանի դեմ։ Իրանի հարաբերությունները լավ չեն Թուրքիայի հետ, Հայաստանը գտնվում է նրանց միջեւ, Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, Վրաստանն ավելի սերտ կապեր ունի Թուրքիայի հետ։ Պատերազմի դեպքում գործողությունները հիմնականում կիրականացվեն օդուժի միջոցով, կկործանվեն կամուրջներ, թիրախներում կհայտնվեն խողովակաշարերը, նավթահանքները, բնակելի թաղամասեր, երկու երկրների մայրաքաղաքները, միջուկային կայանը։ Այդ պատճառով նման աղետը կանխելու գործը պիտի դառնա բոլորիս նպատակը՛՛, - ասացին Հայաստանում ու Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպաններ Ջոն Էվանսն ու Ռիչարդ Քաուզլարիչը։
XS
SM
MD
LG