Մատչելի հղումներ

Ամերիկյան օդային հարված՝ Պակիստանում


Առանց օդաչու կառավարվող օդանավը՝ գրոհից հետո
Առանց օդաչու կառավարվող օդանավը՝ գրոհից հետո

Առանց օդաչուի թռչող ամերիկյան մի օդանավ հյուսիսարեւմտյան Պակիստանում, հարվածներ հասցնելով զինյալների դիրքերին, ոչնչացրել է նրանցից 8-ին։ Օդանավից արձակված երկու հրթիռները հարվածել են Հյուսիսային Վազիրիստանի Շավալի գավառում գտնվող այն տանը, որտեղ այդ պահին գտնվել են զինյալները։

Առանց օդաչուի կառավարվող ամերիկյան օդանավերի կողմից Պակիստանում իրականացվող գործողությունները շարունակում են մնալ երկու երկրների միջեւ բարդ մի խնդիր։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնի եւ Իսլամաբադի միջեւ հարաբերությունները հասել էին ճգնաժամային իրավիճակի, երբ օդային սխալ հաշվարկով իրականացված մի հարվածի արդյունքում նոյեմբեր ամսին պակիստանցի 24 բանակային էր զոհվել, որից հետո Պակիստանն արգելել էր իր տարածքով դեպի Աֆղանստան ՆԱՏՕ-ի բեռների տեղափոխությունը։

Պակիստանը պահանջում է, որ ԱՄՆ-ը ներողություն խնդրի կատարվածի համար, Վաշինգտոնը՝ հրաժարվում։
Իսլամաբադը հայտարարում է, որ հրթիռային նման հարձակումները հակառակ ազդեցություն են ունենում, ոտնահարում իր ինքնիշխանությունը, դառնում քաղաքացիական անձանց մահվան պատճառ եւ այստեղ խորացնում հակաամերիկյան տրամադրությունները։









XS
SM
MD
LG