Մատչելի հղումներ

«Հայաստանի նախկին վարչապետը կզբաղեցնի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնը». «Ասպարեզ»


Տիգրան Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել ապրիլի 3-ին՝ այս մասին հայտնելով Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության հանդիպման ընթացքում

Միացյալ Նահանգներում հրապարակվող հայկական «Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ՝ սպասվում է, որ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կզբաղեցնի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

Այս մասին տեղեկություններն «Ասպարեզ»-ը հրապարակել է՝ վկայակոչելով հայաստանյան «Երկիր» պարբերականը, որի համաձայն Հայաստանի նախկին վարչապետի կողմից ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնելու մասին դիմում ներկայացվել է Միացյալ Նահանգների ուսումնասիրության:

Հայաստանի դեսպաններ ու մշտական ներկայացուցիչներն Հայաստանում գործող օրենքի համաձայն նշանակվում և ազատվում են Հայաստանի նախագահի կողմից:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել ապրիլի 3-ին՝ այս մասին հայտնելով Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության հանդիպման ընթացքում:
XS
SM
MD
LG