Ընթացիկ շաբաթվա մեջ նախագահ Բարաք Օբաման շարունակելու է տնտեսական իր ծրագիրը առաջ քաշելու աշխատանքները։ Օբամայի ջանքերը նախորդում են Կոնգրեսում պետական բյուջեի գլխավոր կետերի եւ առողջապահության համակարգի բարեփոխումների նոր օրինագծի շուրջ վերջնական որոշումների կայացմանը։