Ռուսաստանի պաշտպանության նախարարն ազատվել է աշխատանքից

Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկով (արխիվային լուսանկար)

Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Պուտինի կողմնակից Սերգեյ Շոյգուն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքից հեռացրել է երկրի պաշտպանության նախարարին՝ կաշառակերության հետ կապված սկանդալի հետաքննությունն անցկացնելու համար ճանապարհ բացելու նպատակով:

Նախագահ Պուտինը երեքշաբթի օրը հայտնել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացված Անատոլի Սերդյուկովին կփոխարինի արտակարգ իրավիճակների նախկին նախարար, նախագահի հավատարիմ կողմնակից Սերգեյ Շոյգուն:

Ռուսաստանի պաշտպանության նախարարին պաշտոնից հեռացնելուց մի քանի շաբաթ առաջ երկրի Հետաքննչական կոմիտեն սկսել էր պետական ընկերության կողմից մասնավոր կազմակերպություններին ռազմական գույքի վաճառքի փաստով հետաքննությունը:

Այս գործողությունների հետևանքով պետությանը հասցվել է մոտ 100 միլիոն դոլարի վնաս: