ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպում է ունեցել «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի (Rockefeller Brothers Fund) նախագահ Ստեֆան Հայնցի հետ։
Հանդիպմանը քննարկվել են գիտական հետազոտությունների բնագավառում, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների ու ջրային պաշարների կառավարման ոլորտներում համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ հարցեր։