Ո՞վ էր Ուգո Չավեսը
Your browser doesn’t support HTML5
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որն իր ժողովրդին խոստացել էր հաղթել քաղցկեղին, երկու տարի պայքար մղելուց հետո, 58 տարեկանում ի վերջո պարտվեց հիվանդությանը։ Սոցիալիստ առաջնորդ, ԱՄՆի ամենասուր քննադատներից Չավեսը, ինքնակալ ղեկավար լինելով հանդերձ, իր երկրում վայելում էր ժողովրդի հարգանքը, խոստանալով հավասարություն բոլորի միջեւ։