Ավտոմեքենաների արտադրության աճը մտահոգում է բնապահպաններին
Your browser doesn’t support HTML5
Ըստ Ուորլդուոթչ ինստիտուտի զեկույցի՝ այս տարի ուղևորատար մեքենաների արտադրությունը ամենաբարձրն է եղել՝ 80 միլիոն մեքենա և թեթև բեռնատար: Արտադրության նոր ռեկորդը մեծացրել է բնապահպանների մտահոգությունը, քանի որ վառելիքով լիցքավորվող մեքենաները օդի աղտոտման և կլիմայական փոփոխության պատճառ հանդիսացող ածխածնի արտանետումների հիմնական աղբյուրն են: