Կանանց շրջանում քաղցկեղից մահացության առաջնային պատճառներից մեկը ձվարանների քաղցկեղն է: Արյան թեստերը և գերձայնային հետազոտությունը վաղ շրջանում կարող են հայտնաբերել հիվանդությունը:
Վերջերս կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ առանց նախնական պատմության կամ որևէ ախտանիշի կանանց շրջանում կատարած այս հետազոտությունները որևէ կերպ չեն նպաստում քաղցկեղն ավելի վաղ հայտնաբերման և չեն կրճատում են մահվան վտանգը: Ավելին՝ հետազոտությունները կարող են տալ սխալ հաստատող արդյունքներ՝ պատճառ դառնալով անհարկի վիրահատությունների, որոնց արդյունքում կարող են առաջանալ այլ բարդություններ:
Ընդունված կարծիքի համաձայն, մեկ անգամ անցկացված հետազոտությունը կարող է նպաստել ձվարանի քաղցկեղի հայտնաբերման: Արյան թեստի միջոցով ստուգվում է նաև CA-125 սպիտակուցի մակարդակը, որը երբեմն բարձրանում է՝ հիվանդության առկայության դեպքում:
«CA-125 սպիտակուցը չի փոփոխվում ձվարանների քաղցկեղի առկայության դեպքում, այսինքն՝ հնարավոր է, որ որոշ կանայք ունենան ձվարանների քաղցկեղ, սակայն այդ սպիտակուցի մակարդակը մնա նորմայի սահմաններում», - ասում է Սոլթ Լեյք Սիթիում գործող Հանթմանի քաղցկեղի ինստիտուգի բժիշկ Սանդրա Բայսը:
Բժիշկ Բայսի և այլ հեղինակներ պատահական վերահսկվող խմբերի միջոցով ուսումնասիրել են այն ընտանիքները, որոնց անդամ 55-ից 74 տարեկան կանայք չեն ունեցել ձվարանների քաղցկեղով հիվանդանալու կամ ախտորոշվելու պատմություն: Գրեթե 34 հազար կին հետազոտվել է գերձայնային հետազոտության և արյան CA-125 թեստի միջոցով, իսկ ևս 34 հազար կին չի հետազոտվել:
«Պարզվեց, որ քաղցկեղ ունեցող կանանց մոտ քաղցկեղը նույն փուլում էր և քաղցկեղից բուժվելու հավանականությունը ավելի մեծ չէր, քան հետազոտություն չանցած կանանց մոտ», - ասում է բժիշկ Բայսը:
Հետազոտություն անցած կանանց 10 տոկոսը սխալ դրական պատասխան են ստացել, նրանցից մեկ երրորդին արդյունքում վիրահատություն է արվել, իսկ վիրահատված կանանց 15 տոկոսի մոտ վիրահատության արդյունքում լուրջ բարդություններ են առաջացել:
Այս հետազոտության մասնակիցներից մեկի՝ Քերոլ Թեյթը: Չունենալով քաղցկեղ և վիրատատվելու կարիք, նա արդեն տեղյակ է, որ այս տեղեկություններն այժմ և հետագայում նույնպես կարող են օգնել կանանց:
«Եթե նման հետազոտությունները փոփոխություն չեն առաջացնում, ապա գուցե դրանք անցկացնելու կարիքը չկա», - ասում է Թեյթը:
«Մենք չենք ցանկանում, որ կանայք անտեսեն ախտանիշերը և ձվարանների քաղցկեղ հայտնաբերեն ավելի ուշ շրջանում, երբ բուժումը բարդանում է», - ասում է բժիշկ Բայսը՝ հավելելով. «սակայն չենք ցանկանում նաև, որ կանայք լինեն չափազանց մտահոգված աննշան ախտանիշներով և հետազոտություն անցնեն ավելի հաճախ, քան անհրաժեշտ է»:
Հետազոտողները հորդորում են կանանց ուշադրություն դարձնել առաջացող նոր ախտանիշներին կամ խնդիրներին և դրանց մասին տեղյակ պահել իրենց բժիշկներին: