Մատչելի հղումներ

Յավլինսկին զրկվեց նախագահական թեկնածուի հնարավորությունից


Ռուսաստանի իշխանություններն արգելել են ընդդիմության ղեկավար Գրիգոր Յավլինսկիի թեկնածության գրանցումը նախագահական ընտրություններում՝ հայատարարելով, թե գրանցման փաստաթղթերում կան անճշտություններ։


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, թե Յավլինսկիի օգտին հավաքված ստորագրությունների մոտ 25 տոկոսն անվավեր են։ Յաբլոկո շարժման առաջնորդ Յավլինսկին ասել է, թե այդ որոշումը կայացվել է մարտ ամսին անցկացվելիք ընտրություններում ներկա իշխանավորների շահերից ելնելով։

Յավլինսկին ավելի վաղ ասել էր, թե իր թեկնածությունը չգրանցելու դեպքում իշխանությունները ապտակ կհասցնեն հազարավոր այն ցուցարարներին, ովքեր գլխավոր քաղաքներում ցույցեր անցկացնելով, պահանջում են քաղաքական բարեփոխումներ եւ արդար ընտրությունների անցկացում։

59-ամյա տնտեսագետ Յավլինսկիին հարկավոր էր 2 միլիոն ստրագրություն, քանի որ նրա Յաբլոկո կուսակցությունը դեկտեմբերին չէր կարողացել հավաքել խորհրդարան մուտք գործելու համար անհրաժեշտ ձայներ։

Իսկ եթե Պուտինը վերստանձցնի երկրի նախագահության ղեկը, 59-ամյա առաջնորդը կարող է երկիրը կառավարել եւս երկու վեցամյա ժամկետ եւ իշխանության ղեկին մնալ մինչեւ 2Օ24 թվականը։

XS
SM
MD
LG