Ուկրաինայի ժամանակավոր վարչապետ Արսենիյ Յացենյուկը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հանդես է եկել Ուկրաինայում ստեղծված լարվածությանը նվիրված ելույթով, որի ընթացքում շեշտել է, որ իրավիճակի լարվածության խորացման պատճառները Ռուսաստանի կողմից իրականացվող գործողություններն են, նշել է, որ Ղրիմում, չնայած Ռուսաստանի իշխանությունների հերքումներին, գտնվում են Ռուսաստանի զինված ուժերը, և հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի ընդունի Ղրիմում անօրինական որևէ հանրաքվեների անցկացման արդյունքները:
Արսենիյ Յացենյուկը, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին իր ուղերձի ընթացքում խոսել է անգլերեն, շրջվել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալիյ Չուրկինի կողմն ու, դիմելով ռուսերեն՝ ասելով, որ «Ռուսները ցանկանու՞մ են արդյոք պատերազմ» հարցին ինքը կցանկանար պատասխանել, որ «ոչ, չեն ցանկանում»:
«Եկեք վերադառնանք բանակցությունների սեղան և լուծենք այս հակամարտությունը», - հորդորել է Ուկրաինայի վարչապետը Ռուսաստանի ներկայացուցիչներին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական և ժամանակավոր անդամների մեծ մասը, բացի Ռուսաստանից և Չինաստանից, ողջունել են ՄԱԿ-ում վարչապետ Յացենկուկին և դատապարտել Ռուսաստանի գործողությունները:
Չինաստանի ներկայացուցիչը չափազանց զգույշ է արտահայտվել և կոչ է արել կողմերին լուծել հակամարտությունը դիվանագիտորեն, սակայն որևէ մանրամասների մասին չի խոսել:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն իր ելույթը սկսել էր՝ անմիջապես պատասխանելով Ուկրաինայի վարչապետի հարցին: «Ռուսները պատերազմ չեն ցանկանում», - ասել է Չուրկինը՝ հավելելով, որ Ռուսաստանը Ուկրաինայում ճգնաժամի խորացման որևէ նախադրյալ չի տեսնում, և որ իրավիճակի սրումը տեղի չի ունենում Ռուսաստանի մեղքով:
«Մեզ համար այս հարցը միջազգային իրավունքի հարց է, և անհրաժեշտ է ուսումնասիրել ներկայիս ճգնաժամի առաջացմանը բերած հանգամանքները», - ասել է Չուրկինը՝ հիշեցնելով, որ Կիևի Մայդանը վերածվել էր ռազմականացված ճամբարի, որ այնտեղ կիրառվում էին բռնություններ ու նույնիսկ խոշտանգումներ, և որ Արևմուտքի նախարարները ժամանում էին այնտեղ և ցույցերի մասնակցում Մայդանի մասնակիցների հետ միասին:
«Արդյո՞ք դա ինքնիշխան պետության գործերում միջամտություն չէ», - հարց է ուղղել ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը, որը մեջ է բերել նաև պատմական օրինակներ, երբ պետությունները, այդ թվում՝ Կոսովոն և Կոմորյան կղզիները, ձգտել են և ձեռք բերել անկախություն:
«Թող Ղրիմի բնակիչները հանրաքվեի միջոցով ինքները լուծեն իրենց ճակատագիրը», - ասել է Չուրկինը: - «Ինչ վերաբերում է Ղրիմում ռազմածովային մեր նավատորմին, ապա այն հանրաքվեի հետ որևէ առնչություն չունի, քանի որ հանրաքվեն Ղրիմի բնակիչների կամքն է», - ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Չուրկինը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հանդես է եկել նաև ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանտա Փաուերը: Փաուերը ողջունել է Արսենիյ Յացենյուկին՝ նշելով, որ «ճգնաժամի ընթացքում Ուկրաինան չափազանց զուսպ է պահում իրեն»:
Փաուերը նշել է, որ Ղրիմում այժմ տեղակայված է Ռուսաստանի մոտ 20 հազար զինծառայող, այնտեղ չի թույլատրվում միջազգային դիտորդների մուտքը:
«Նման եղանակով չեն գործում այն մարդիկ, որոնք համարում են, որ ճշմարտությունն ու իրավունքը իրենց կողմին են», - ասել է Փաուերը՝ անդրադառնալով ռուսաստանյան կողմին:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Փաուերը նշել է, որ Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեն պետք է անցկացվի ամբողջ Ուկրաինայում, այլ ոչ միայն Ղրիմում, և այն չի կարող անցկացվել Ռուսաստանի հրանոթների փողի ներքո: Փաուերը, բացի այդ, հորդորել է ուղիղ բանակցություններ անցկացնել Մոսկվայի և Կիևի միջև:
«Այս իսկ պատճառով Անվտանգության խորհրդում մենք ներկայացնում ենք բանաձև, որը թույլ կտա դիվանագիտական եղանակով լուծել հակամարտությունը, թույլ կտա զսպվածության մթնոլորտի վերածել առճակատումը: Անհրաժեշտ է դիմել գործողությունների, քանի դեռ անմեղ մարդկանց կյանքի կորուստ տեղի չի ունեցել», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Փաուերը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Ուկրաինայի ժամանակավոր վարչապետ Յացենյուկը կրկին խոսք է վերցրել և ասել, որ Ուկրաինան Ղրիմը համարում է իր տարածքի մասը և «արհեստական հանրաքվեներ» երբևէ չի ընդունի:
«Մենք պատրաստ ենք հակամարտության համազգային քննարկման՝ Ուկրաինայի սահմանադրության շրջանակներում» , - ասել է Յացենյուկը՝ կրկին կոչ անելով Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ: