Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, մեկ մարդու մահվան պատճառը դարձած և ևս մեկ մարդու կրիտիկական վիճակի հասցրած վիրուսը, ամենայն հավանականությամբ, հեշտ չի փոխանցվում մարդկանց միջև:
Միավորված ազգերի կազմակերպության առողջապահական գործակալությունն ուրբաթ օրը հայտնել է, որ աշխատում է միջազգային գործընկերների հետ համատեղ՝ հանրային առողջապահությանը սպառնացող վտանգներն առավել լավ հասկանալու ուղղությամբ:
ԱՀԿ-ի համաձայն, նոր վիրուսի ծագումը դեռևս անհայտ է: Որոշ գիտնականներ սակայն պնդում են, որ վարակը կարող էր մարդկանց փոխանցված լիներ կենդանիներից:
Նոր վարակը պատկանում է վիրուսների նույն տեսակին, ինչ տխրահռչակ «SARS»-ը՝ հիմնականում Ասիայում հարյուրավոր մարդկանց մահվան պատճառը դարձած շնչուղիների խիստ սուր համախտանիշը:
Նոր վիրուսի զոհ գնացած և դրա պատճառով ծանր վնասվածքներ ստացած երկու հիվանդների մոտ էլ շատ արագ խախտվել էր երիկամների գործառույթը: Այս վարակի պատճառով մի քանի ամիս առաջ զոհվել էր Սաուդյան Արաբիայի քաղաքացի մի տղամարդ, իսկ կրիտիկական վիճակում գտնվող հիվանդը Քաթարի քաղաքացի է, որը վարակվելուց առաջ այցելել էր Սաուդյան Արաբիա: Ներկայում նա բուժում է անցնում Լոնդոնի հիվանդանոցներից մեկում:
ԱՀԿ-ը տեղաշարժման սահմանափակման որևէ կոչով հանդես չի եկել, սակայն սերտ համագործակցում է Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ՝ ընդունելու համար կանխարգելիչ միջոցներ, որոնք անհրաժեշտ են՝ պաշտպանելու Մեքքա այս տարվա ընթացքում կայանալիք հաջի մեկնող ուխտագնացների առողջությունը: