Մատչելի հղումներ

Սպիտակ տուն. «Ողջունում ենք Խոդորկովսկիին ներում շնորհելը»


Վաշինգտոնն, այնուամենայնիվ, անհանգստություն է արտահայտել Ռուսաստանում ընտրովի արդարադատության վերաբերյալ

ԱՄՆ-ի Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Քեյթլին Հեյդենի համաձայն, Միացյալ Նահանգները ողջունել է Միխայիլ Խոդորկովսկիին և Ռուսատանի այլ քաղաքացիներին ներում շնորհելը:

«Բազում տարիների ընթացքում մենք անհանգստություն ենք արտահայտել Ռուսաստանում քաղաքական դրդապատճառներ ունեցող ընտրովի հետապնդումների, այդ թվում՝ Խոդորկովսկիի գործի կապակցությամբ», - ասել է Հոյեդենը:

«Այսօրվա մարդասիրական քայլը դրական զարգացում է Ռուսաստանի հասարակության համար. մեզ սակայն շարունակում է խորապես մտահոգել Ռուսաստանում կամայական դատավարությունը: Եթե Ռուսաստանը ցանկանում է կյանքի կոչել իր ներուժն ու լիարժեք դեր ունենալ միջազգային ասպարեզում, ապա այն պետք է գերադասություն տա քաղաքական նկատառումների նկատմամբ օրենքի գերակայությանը», - նշել է ԱՄՆ-ի Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարը:
XS
SM
MD
LG