Մատչելի հղումներ

«Ամերիկայի Ձայն»-ի և «Բի-Բի-Սի»-ի հաղորդումները լռեցվում են Սիրիայի կողմից


Վերջին տարիներին ինչպես «Ամերիկայի Ձայն»-ի, այնպես էլ «Բի-Բի-Սի»-ի կողմից հեռարձակվող հաղորդագրությունների նկատմամբ լռեցման միջոցներ ձեռնարկել էր Իրանը

«Ամերիկայի Ձայն»-ի և «Բի-Բի-Սի»-ի հաղորդումների Մերձավոր Արևելքում և Եվրոպայում հեռահաղորդակցումն իրականացնող արբանյակային ծառայությունների մատակարար ընկերությունը հայտնել է, որ այս շաբաթ Սիրիայի տարածքից հաղորդվող ազդանշանների միջոցով նպատակաուղղված եղանակով լռեցվել է այս երկու գործակալությունների հաղորդումները:

Սիրիայի տարածքում ձեռնարկված նման գործողությունները ազդեցություն են գործել անգլերեն և արաբերեն լեզուներով հեռարձակվող «Ամերիկայի Ձայն»-ի, ինչպես նաև «Բի-Բի-Սի»-ի բազմաթիվ հաղորդումների վրա:

Ֆրանսիայից իր գործունեությունն իրականացնող «Eutelsat» ընկերությունը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ հաղորդումները խաթարող՝ խանգարումներ առաջացնող ազդանշանի աղբյուրը գտնվում է Սիրիայի տարածքում:

«Eutelsat»-ի խոսնակ Վանեսա Օ՛Քոների համաձայն, արբանյակների միջոցով հեռահաղորդակցություն իրականացնող միջազգային մի քանի ընկերությունների հաղորդումների կանխամտածված լռեցումը հայտնաբերվել է այս շաբաթվա սկզբին:

Նա ասել է նար, որ լռեցնող ազդանաշնների աղբյուրը որոշելու և այդ աղբյուրը Սիրիայի տարածքում գտնվելու մասին տեղեկությունները հաստատելու համար «Eutelsat»-ն օգտագործել է տեղայնացման տեխնոլոգիա:

Դեպի Մերձավոր Արևելքի երկրներ արաբերեն լեզվով արբանյակային հաղորդումներ հեռարձակող գերմանական պետական «Դոյչե Վելե» գործակալության համաձայն, հաղորդումները լռեցնելուն ուղղված գործողությունների հետևում կանգնած է Իրանը:

Վերջին տարիներին ինչպես «Ամերիկայի Ձայն»-ի, այնպես էլ «Բի-Բի-Սի»-ի կողմից հեռարձակվող հաղորդագրությունների նկատմամբ Սիրիայի հարևան և այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակից Իրանը լռեցման միջոցներ է կիրառել:

«Eutelsat»-ը երկուշաբթի օրը դադարեցրել է արբանյակների միջոցով Իրանի պետական հեռուստակայանի հաղորդումների հեռարձակումը՝ Եվրոպական Միության կողմից այդ երկրի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ ընդունելու պատճառով:
XS
SM
MD
LG