Մատչելի հղումներ

Ուզբեկ մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել Օբամային սպանելու փորձի մեջ


Ազգությամբ ուզբեկ, 22-ամյա Ուլիգբեկ Քոդիրովն իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դեմ մահափորձ իրականացնելու ծրագրերում մասնակցություն ունենալու մեջ։
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքի դատարանում նա հայտարարել է, որ կատարել է Ուզբեկստանում գործող մահմեդական ահաբեկչական մի խմբավորման կողմից ստացված հրահանգները։
Ինչպես դատախազներն են ասում, Քոդիրովը մտադիր է եղել սպանել նախագահին քարոզարշավի ժամանակ, քանի որ, ասել է նա, ՝՝նախընտրական արշավի ժամանակ նախագահն ավելի հաճախակի է հայտնվում հանրության մեջ՛՛։
Քոդիրովի դատապաշտպանն ասել է, թե իր պաշտպանյալը, իրեն մեղավոր ճանաչելով, խույս է տվել ցմահ բանտարկության պատժից։ Նրա խոսքերով, Քոդիրովն այժմ ցավում է կատարվածի համար։

Քոդիրովին սպառնում է մինչեւ 3Օ տարվա ազատազրկման պատիժ, սակայն պաշտպանի խոսքերով, հավանաբար կայացվի ավելի մեղմ որոշում։ Դատավորի խոսքերով, պատիժը կրելուց անմիջապես հետո նրան կարտաքսեն ԱՄՆ-ից։
Նրա դեմ մեղադրանքները հարուցվել էին հուլիս ամսին, երբ Օբամային սպանելու նպատակով ինքնաձիգ հրացան էր գնել գաղտնի մի գործակալից։

XS
SM
MD
LG