Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ը և Իրանը գաղտնի նախապատրաստում են ուղիղ բանակցություններ»


Իրանի նախագահ Հասան Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանի

«Լոս Անջելես Թայմս»-ի համաձայն, ԱՄՆ-ի ներկայացուցիչները հնարավոր են համարում Իրանի նախագահ Ռոհանիի հետ հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Իրանի նորանշանակ ղեկավարությունը քննարկում են Սիրիայի հարցը, ինչպես նաև Թեհրանի միջուկային ծրագիր շուրջ ստեղծված լարվածությունը նվազեցնելուն միտված ուղիղ բանակցություններ նախապատրաստելու գաղտնի աշխատանք են տանում:

Այս մասին հաղորդել է «Լոս Անջելես Թայմս» պարբերականը, որի վկայությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Իրանի չափավոր հայացքների հարող նախագահ Ռոհանիի միջև վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նամակագրություն է հաստատվել:

Պարբերականի վկայությամբ, սպասվում է, որ Իրանի նորընտիր նախագահ Ռոհանին սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ում հանդես կգա ելույթով: Վաշինգտոնի ներկայացուցիչները չեն բացառում, որ Իրանի առաջնորդի հետ կարող է հանդիպում անցկացվել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

«Լոս Անջելես Թայմս»-ը նշում է նաև, որ ԱՄՆ-ի ու Իրանի ներկայացուցիչները հիմքեր են ստեղծում երկու պետությունների կառավարությունների միջև հնարավոր ուղիղ բանակցությունների համար:

Պարբերականը նշում է, որ նման բանակցությունները կդառնան 34 տարվա ընթացքում երկու պետությունների միջև կայացած առաջին բանակցությունները:

«Վաշինգտոնն ու Թեհրանը գաղտնի նամակներ են փոխանակել Սիրիայում քաղաքացիական պատերազմի շուրջ: Այս մասին հայտնել է Սիրիայի նորանշանակ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը սակայն որևէ այլ մանրամասներ չի ներկայացրել: Վերլուծաբանների կարծիքով, Իրանը փորձում է չթույլատրել, որ Սիրիայում քիմիական զենքի հետ կապված ճգնաժամը բացասական ազդեցություն ունենա Թեհրանի և Արևմուտքի առկա տարաձայնությունները կարգավորման վրա», - նշում է «Լոս Անջելես Թայմս» ամերիկյան պարբերականը:
XS
SM
MD
LG