Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը խոստանում է զարկ տալ աշխատատեղերի ստեղծմանը երկրի տարածքում


ԱՄՆ-ի նախագահը խոստանում է զարկ տալ աշխատատեղերի ստեղծմանը երկրի տարածքում
ԱՄՆ-ի նախագահը խոստանում է զարկ տալ աշխատատեղերի ստեղծմանը երկրի տարածքում


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստանում է նոր միջոցառումներ իրականացնել այն ընկերություններին աջակցելու համար, որոնք պատրաստ են աշխատատեղեր ստեղծել Միացյալ Նահանգների տարածքում։ Նախագահը խոստանում է նաեւ պատժամիջոցներ նրանց դեմ, որոնք աշխատատեղերը տեղափոխում են այլ երկրներ։

Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահն ասել է, թե նոր հարկեր է սահմանելու, որոնք կստիպեն ընկերություններին աշխատատեղերը հետ՝ ԱՄՆ տեղափոխել, իսկ նրանք, որոնք աշխատատեղեր կստեղծեն ԱՄՆ-ում, կազատվեն մի շարք հարկերից։

Գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանն անցնող շաբաթ անցկացրած հանդիպման ժամանակ Օբաման հայտարարել էր, թե ինքը ՝՝ցույց է տալու, որ ԱՄՆ-ում գործում է մի կառավարություն, որն ամեն ինչ անում է ԱՄՆ-ում ձեռներեցությանը զարկ տալու համար՛՛։

Օբաման նաեւ առաջարկել է միավորել դաշնային 6 գործակալություններ, որի նպատակը բյուրոկրատիան կրճատելն է եւ այդ գործակալությունների մատուցած ծառայությունները բարելավելը։

XS
SM
MD
LG