ԱՄՆ-ի սենատը հաստատել է նախագահ Բարաք Օբամայի կողմից Հետախուզությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնում առաջադրած Ջեյմս Քեյմիի թեկնածությունը:
Քեյմիի թեկնածությունը հաստատվել է ձայների 93՝ կողմ, 1՝ դեմ հարաբերակցությամբ: ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնում նա կփոխարինի Ռոբերտ Մյուլերին, որը ստանձնել էր ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնը դեռևս նախքան 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա կատարված ահաբեկչական հարձակումները:
Հանրապետական կուսակցության անդամ Ջեյմս Քեյմին երկրի նախկին նախագահ Ջորջ Բուշի վարչակազմում զբաղեցրել էր ԱՄՆ-ի արդարադատության նախարար՝ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը:
Քեյմիի ամենահայտնի որոշումներից էր 2004 թվականին իր ղեկավար Ջոն Աշքրոֆթի կողմից տարած վիրահատության ժամանակ ԱՄՆ-ի արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ներպետական հետախուզական ծրագրի իրավական մոտեցումները հավանության արժանացնելուց հրաժարվելն էր:
ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, իր կարիերայի ընթացքում ՀԴԲ-ի նոր տնօրեն Քեյմին զբաղեցրել է անկոտրում դիրքորոշում, ազնվություն և սկզբունքայնություն՝ պետության անվտանգությունն ու ազգային արժեքները պաշտպանելու գործում: